Կարևոր իրադարձություններ

Սահմանդրական դատարանի նորընտիր երկու դատավորները երդվեցին

17 Սեպտեմբեր, 2020 10:30
Սահմանդրական դատարանի նորընտիր երկու դատավորները երդվեցին

Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց Սահմանդրական դատարանի նորընտիր դատավորների երդման արարողությամբ:

ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը երդումից առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին՝ իր թեկնածությունը առաջադրելու և Ազգային ժողովին՝  վստահության քվեն իրեն հանձնելու համար։

ՀՀ կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը մինչ երդմումը նույնպես շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար և Ազգային ժողովին՝  վստահության քվեն իրեն հանձնելու համար։

ՍԴ երկու նորընտիր դատավորները երդվեցին հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը և ապահովել սահմանդրության գերաայությունը՝ գործելով անկախ:

«Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»,- ասված երդման մեջ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին