Կարևոր իրադարձություններ

Մյունխենյան համաժողովը Իրանում կօգնի լուծել տարածաշրջանի խնդիրները

17 Հոկտեմբեր, 2015 15:16
Մյունխենյան համաժողովը Իրանում կօգնի լուծել տարածաշրջանի խնդիրները

Թեհրանում Մյունխենյան հերթական համաժողովի անցկացումը կնպաստի Մերձավոր Արևելքի երկրների խնդիրների ավելի արդյունավետ լուծմանը՝ կարծում է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հանդիպումը առաջին անգամ կկայանա այստեղ: Դա տարածաշրջանի երկրների, ինչպես նաև եվրոպական երկրների համար հնարավորություն է լուծելու Մերձավոր Արևելքի խնդիրները: Ես հույս ունեմ, որ այս հանդիպումը իր հետ ավելի հաջող համագործակցության հնարավորություններ կբերի այդ դիլեմաների լուծման համար»,- ասել է Զարիֆը Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերի հետ հանդիպումից առաջ:

Բացի Զարիֆից և Շտայնմայերից, համաժողովին կմասնակցեն նաև Աֆղանստանի և Իրաքի ԱԳ նախարարները, Իրաքյան Քրդստանի վարչապետը, ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի տեղակալը, եվրոպական արտաքին քաղաքականության գլխավոր քարտուղարի տեղակալը, ինչպես նաև տարբեր արաբական պետությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ եվրոպական երկրներից և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մասնակիցները կքննարկեն Իրաքի միջուկային ծրագրի համաձայնությունների կատարումը, Իրանի դերը տարածաշրջանում, Մերձավոր Արևելքի անվտանգության հարցերը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի իրացումից բխող տնտեսական և էներգետիկ խնդիրներ:

 

Լրահոս

Դիտել ավելին