Կարևոր իրադարձություններ

Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան․ ԱԺ-ն կողմ քվեարկեց նախագծին

16 Սեպտեմբեր, 2020 13:35
Նորածինների հայրերը 5-օրյա վճարվող արձակուրդի հնարավորություն կստանան․ ԱԺ-ն կողմ քվեարկեց նախագծին

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ:

Նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Նախագիծը հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Այն նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին