Կարևոր իրադարձություններ

Յոսիհիդե Սուգան հաստատվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

16 Սեպտեմբեր, 2020 10:36
Յոսիհիդե Սուգան հաստատվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատում քվեարկության արդյունքներով Յոսիհիդե Սուգան դարձավ Ճապոնիայի վարչապետ։ Նոր վարչապետի օգտին է քվեարկել 465 պատգամավորից 314-ը։ Նշվում է, որ խորհրդարանում 313 տեղ պատկանում է իշխող կոալիցիային (Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, որը գլխավորում է Սուգան, և «Կոմեյտո» կուսակցությանը), գրում է «РИА Новости»-ն։

Յոսիհիդե Սուգան իր պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր, որից հետո պետք է նոր ընտրություններ անցնեն:

Նախորդ վարչապետ Սինձո Աբեն հրաժարական է տվել առողջական վիճակի պատճառով։

 

Լրահոս

Դիտել ավելին