Կարևոր իրադարձություններ

«Քֆուր են դրել». «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները հայկական ապրանք չեն գնում. «Ժամանակ»

16 Սեպտեմբեր, 2020 08:30
«Քֆուր են դրել». «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները հայկական ապրանք չեն գնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ժամանակ»-ը ահազանգեր է ստանում ՌԴ արտահանում իրականացնողներից, որոնք այս օրերին բախվում են լրջագույն խնդիրների: 

Մեզ հետ զրույցում 5 տարի գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող գործարար Արգիշտի Յազիչյանը պատմեց, որ ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի»-ում ադրբեջանցիները կատեգորիկ կերպով հայկական ապրանք չեն գնում։ «Ծիրանի դեպքից հետո առաջացած խնդիրը մինչև հիմա կա, չի լուծվել։ Մոսկվայում օգոստոսի 27-ից կանգնել եմ «Ֆուդ սիթի»-ում, ոչ մի օգուտ։ Թուրքերն իրար մեջ պայմանավորվել են, «քֆուր» են դրել, թե ինչ են արել, չգիտեմ, որ հայկական ապրանք չեն գնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին