Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. քարի արտադրամասում հայտնաբերվել է տղամարդու դի

15 Սեպտեմբեր, 2020 21:35
Ողբերգական դեպք Լոռու մարզում. քարի արտադրամասում հայտնաբերվել է տղամարդու դի

Սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը, քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին