Կարևոր իրադարձություններ

Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել ԱԱԾ, այլ՝ հրավիրվել է բացատրություններ տալու․ փաստաբան

14 Սեպտեմբեր, 2020 16:58
Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել ԱԱԾ, այլ՝ հրավիրվել է բացատրություններ տալու․ փաստաբան

«Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, այլ հրավիրվել է»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանի փաստաբան՝ Գեղամ Հակոբյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ որոշակի հարցերի վերաբերյալ բացատրություն տալու համար․ «Նա բացատրություններ չի տվել և հիմա իրենց տանն է»,-ասաց փաստաբանը։

Լրատվամիջոցները գրել էին, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ոչ միայն Իշխան Զաքարանին, այլև՝ նրա որդուն, եղբորը և այլ անձանց, անդրադառնալով այս հարցին, փաստաբանն ասաց․ «Մյուսների մասով տեղեկություն չունեմ, որևէ դատավարական գործողություն չի եղել, մենք չենք մասնակցել, ընդամենը խոսակցություն է եղել»:

Մեր հարցին, թե ԱԱԾ հրավիրելը կապ ունի՞ այն գործի հետ, որ այս տարվա հունիսի 15-ին Զաքարյանի տնից զենքեր էին առգրավել, Գեղամ Հակոբյանը պատասխանեց․ «Որևէ կապ չունի այդ գործի հետ, և նոր գործ էլ չկա։ Սա ընդամենը որոշակի հարցերի հետ կապված բացատրություն տալու նպատակ է ունեցել հրավերը, այսինքն որևէ գործի շրջանակում չէ, և հետո՝ զենքերի հետ կապված, այդ բոլոր զենքերը օրինական զենքեր են և դրանց հետ կապված որևէ խնդիր չկա»։

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին