Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ, որ Ջուլֆալակյանը կփոխի մանդատից հրաժարվելու իր որոշումը․ Մխիթար Հայրապետյան

14 Սեպտեմբեր, 2020 16:17
Հույս ունեմ, որ Ջուլֆալակյանը կփոխի մանդատից հրաժարվելու իր որոշումը․ Մխիթար Հայրապետյան

Բազմաթիվ քննարկումներ, խնդիրներ կան, որոնց շուրջ մենք  զրույցներ ենք ունենում գործադիրի մեր գործընկերների հետ, և մեր վեճը բացառապես գաղափարական է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով  «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելու որոշմանը։ 

«Ես նրա հետ հանդիպել եմ, հորդորել եմ, որ վերանայի իր որոշումը, սա որևէ մեկի շահերից չի բխում, և ես ևս տխրել եմ այդ կապակցությամբ: Պարոն Ջուլֆալակյանը եթե որոշի ավելին ներկայացնել, նա ինքը կապի դուրս կգա ձեզ հետ: Հույս ունեմ, որ նա կփոխի իր որոշումը։ Իմ կարծիքով՝ Արսեն Ջուլֆալակյանի հեռացումը օրենսդիր գործունեությունից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ մեր հանձնաժողովին։ Նա մնում է ոլորտի լավագույններից մեկը, եւ ես կարծում եմ, որ որեւէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը վայր դնի իր մանդատը»,- ասաց Հայրապետյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին