Կարևոր իրադարձություններ

Ջուրն այլևս Ադրբեջան չի հոսի. Սիփան Փաշինյան (տեսանյութ)

12 Սեպտեմբեր, 2020 22:28
Հեղինակ՝ Սիփան Փաշինյան
Ջուրն այլևս Ադրբեջան չի հոսի. Սիփան Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Սիրելի հայրենակիցներ, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ, սահամանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք լուծում:
Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում են միջինացված 10%-ի չափով։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:
Գյուղամիջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և հուսանք` կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:
Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան:

Մեկնարկը տվեցինք Tatul Hakobyanի հետ, ում հայրը սովետական տարիներին մեծ ներդրում է ունեցել այս պոմպակայնը կառուցելու գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին