Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն և Պուտինը հանդիպելու են

11 Սեպտեմբեր, 2020 17:25
Լուկաշենկոն և Պուտինը հանդիպելու են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ սեպտեմբերի 14-ին տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Ռուսաստան, հայտնում է Ռիա Նովոստի-ն՝ հավելելով, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կկայանա Սոչիում:

«Այո՛, Լուկաշենկոյի այցն, իսկապես, տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին։ Աշխատանքային այց կլինի, նա հանդիպում կունանա Վլադիմիր Պուտինի հետ»,-տեղեկացրել է Պեսկովը և բացասական պատասխան տվել նախագահների միջև համատեղ փաստաթղթերի ստորագրման հնարավորությանը:

Բելառուսի նախագահի խոսքով՝ առաջիկա հանդիպման ընթացքում նա ծրագրում է երկու երկրների հարաբերությունների միջև եղած զգայուն հարցերին վերջակետ դնել։

 

Լրահոս

Դիտել ավելին