Առաջիկա օրերին կստորագրվի Ռուսաստանի կառավարության որոշումը, ըստ որի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը որոշում է կայացրել բացել սահմանը Հարավային Օսիայի հետ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օպերատիվ շտաբի հայտարարության մեջ նշված է, որ նիստի ժամանակ որոշում է կայացվել բացել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը Հարավային Օսիայի Հանրապետության հետ: Վարչապետ Միխայիլ Միշուստիննը որոշումը կստորագրի առաջիկայում: