Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի մարզային ակտիվ հանդիպումներն այնքան մեծ խուճապ են առաջացրել, որ «ապահովության համար» առաջնագիծ են հանվել ուժայինները. ԲՀԿ երիտասարդների միության նախագահ

10 Սեպտեմբեր, 2020 17:22
Հեղինակ՝ Աշոտ Անդրեասյան
Գագիկ Ծառուկյանի մարզային ակտիվ հանդիպումներն այնքան մեծ խուճապ են առաջացրել, որ «ապահովության համար» առաջնագիծ են հանվել ուժայինները. ԲՀԿ երիտասարդների միության նախագահ

ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Իշխանությունը ցայտնոտի մեջ է: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանի մարզային ակտիվ հանդիպումներն այնքան մեծ խուճապ են առաջացրել, որ <<ապահովության համար>> առաջնագիծ են հանվել ուժայինները: Բացառություն չէր նաև ԲՀԿ նախագահի՝ Իջևանում անցկացրած այսօրվա հանդիպումը, որը հսկելու համար ոտքի էր հանվել մարզի ամբողջ ոստիկանությանը: Սակայն ամենազավեշտալին գլխավոր դերակատարի՝ Իջևանի ոստիկանության պետի տեղակալ Սարգիս Մելքոնյանի գործողություններն էին: Վերջինը, իր մեջ եղած ամբողջ եռանդով կատարում էր վերևից իջեցված հրահանգը և ակտիվորեն իրականացնում էր օպերատորի գործառույթները: Հարցին, թե ո՞վ է և ինչու՞ է անընդհատ նկարահանումներ անում, ներկայացավ որպես ԲՀԿ համակիր: Սա, իսկապես, խայտառակություն է, մեծ ամոթ: Եթե ամեն ինչ շարունակվի նույն ոգով, չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանի հաջորդ հանդիպումներին օպերատորի կարգավիճակով մասնակցի նաև վարչապետի մանկության ընկեր ոստիկանապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին