Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և կալանավորվել է՝ 44-ամյա համաքաղաքացու սպանության մեղադրանքով

10 Սեպտեմբեր, 2020 17:45
Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և կալանավորվել է՝ 44-ամյա համաքաղաքացու սպանության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում` իր տան դիմաց, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած, ապօրինի կերպով պահած հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքի  հետևանքով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դեռևս 2019թ. դեկտեմբերի 19-ին որոշում էր կայացվել 41-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

2020թ. սեպտեմբերի 8-ին հետախուզման մեջ գտնվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին,  կալանավորվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին