Կարևոր իրադարձություններ

Երկու հոգու դանակահարություն Ավանի 14-րդ փողոցում․ տեղի ոստիկանների բացահայտումը

09 Սեպտեմբեր, 2020 23:30
Երկու հոգու դանակահարություն Ավանի 14-րդ փողոցում․ տեղի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 7-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են Ավան վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ բժշկի՝ նրանք ի վիճակի չէին բացատրություն տալու:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, Ավանի 14-րդ փողոցի խաղահրապարակում, վիճաբանության ժամանակ, տուժածներին դանակով խփել և վնասվածքները պատճառել է Ավանի 26-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, նա ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին