Կարևոր իրադարձություններ

Վրաստանն անցնում է Հայաստանի ճանապարհով. վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել

09 Սեպտեմբեր, 2020 13:58
Վրաստանն անցնում է Հայաստանի ճանապարհով. վաղվանից կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել

Սեպտեմբերի 10-ից Վրաստանում կարգելվի ծնունդներ, հարսանիքներ և թաղման արարողություններ անցկացնել: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Մեզվրիշվիլիի խոսքով՝ արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:

«Հասարակական միջոցառումների՝ ծնունդների, հարսանիքների, թաղումների և այլ ծիսական միջոցառումների անցկացումը, համաճարակաբանական իրավիճակից ելնելով, որոշվել է արգելել վաղվանից: Ինչպես գիտեք, այս սահմանափակումն արդեն գործում էր փակ տարածքներում, իսկ վաղվանից արգելքը կվերաբերի նաև բաց տարածքներին»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է Վրաստանում արձանագրվում է վարակի աննախադեպ բարձր ցուցանիշ: Այսօր երկրում 44 նոր վարակված կա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին