Կարևոր իրադարձություններ

Վառելափայտի հարցը բավական լուրջ է. ոչնչի առաջ չեն պատրաստվում կանգնել, կդիմեն կոնկրետ քայլերի. «Փաստ»

09 Սեպտեմբեր, 2020 08:59
Վառելափայտի հարցը բավական լուրջ է. ոչնչի առաջ չեն պատրաստվում կանգնել, կդիմեն կոնկրետ քայլերի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայտնի է, որ տարվա այս ժամանակահատվածում բնակչության մեծամասնությունը զբաղված է ձմռան նախապատրաստական աշխատանքներով, որի ամենաառանցքային հարցը վառելիքն է։ Ինչպես հայտնի է, այս թեման առավել սուր է դրված հատկապես գյուղերում, որտեղ բնակչության զգալի մասը վառելիքի հարցը լուծում է բնափայտով, որի ձեռքբերումը վերջին երկու տարիներին հատկապես տեղացիների համար դարձել է ամենամեծ գլխացավանքը։

Բանն այն է, որ այս սեզոնին իշխանությունների կողմից հատուկ հանձնարարական է իջեցվում անտառային տնտեսություններին եւ անտառային հսկիչներին, որպեսզի տեղերում առավել ուժեղացնեն հսկողությունը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին արդեն իսկ հսկողությունն ավելացվել է հատկապես այն մարզերում (Լոռի, Տավուշ, որոշ չափով նաեւ Սյունիք), որտեղ շատ են անտառները, եւ տեղի են ունենում ծառահատումներ։ Մեզ հետ զրույցում տեղացիներից մեկը նշել է, որ «էկոլոգիան (բնապահպանական տեսչությունը) ողջ օրը հսկում է բոլոր մեքենաների շարժը», ոչ մի կտոր փայտ անտառից հնարավոր չէ հանել։

Մեր զրուցակիցը հավելել է նաեւ, որ մարդիկ ձմեռվա վառելիք ձեռք բերելու հարցում իրենք ոչնչի առաջ չեն պատրաստվում կանգնել եւ առաջիկայում կդիմեն կոնկրետ քայլերի։

Հիշեցնենք, որ խոսքը ոչ թե փայտանյութի վաճառքի մասին է, որի հետ կապված նախորդ տարի Իջեւանում բավական լարված իրավիճակ էր ստեղծվել, այլ զուտ «տան ձմեռվա վառելափայտի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին