Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի թեկնածուները հայոց լեզվի թեստ հանձնեն. «Ժամանակ»

09 Սեպտեմբեր, 2020 08:51
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի թեկնածուները հայոց լեզվի թեստ հանձնեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ով խորհրդարան է մտել ԲՀԿ ցուցակով և վերջերս է դուրս եկել խմբակցությունից, հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում: 

Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորի թեկնածուները գրանցման փաստաթղթերի հետ միասին ներկայացնեն ԿԸՀ-ում հայոց լեզվից թեստ հանձնելու մասին տեղեկանք: Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, և դրա համար բավարար է, որ թեկնածուի ատեստատում լինի համապատասխան նշում, որ նա դպրոցում սովորել է հայերեն: Բագրատյանն առաջարկում է, որ հայերենին տիրապետելու փաստը ստուգվի քննությամբ: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին