Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Սևանում քանդում են Վլադիմիր Գասպարյանին պատկանող ափամերձ շինությունը

06 Սեպտեմբեր, 2020 16:28
Սևանում քանդում են Վլադիմիր Գասպարյանին պատկանող ափամերձ շինությունը

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ հատուկ տեխննիկայով ապամոնտաժում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գապարյանին պատականող Սևանի ափամերձ շինությունը:

Նախարարության հաջորդ քայլը կլինի նախկինում կնքված բոլոր պայմանագրերի վերանայումը, Ռոմանոս Պետրոսյանն այս պահին հայտնում է 1000 պայմանագրի մասին։ «Եթե այստեղ կա ապօրինի շենք, և շենքը շահագործվում է անձնական կամ կոմերցիոն նպատակներով, բնականաբար, շենքը ուղղակիորեն ազդեցություն է ունենում էկոհամակարգի վրա», — ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Նախարարը նշել է, որ  երկարատև գործընթաց է լինելու: Երկար ճանապարհի առաջին քայլերն են հիմա կատարվում։ Նրա խոսքով՝ այս գործընթացի հիմնական նպատակը էկոհամակարգի բարելավումն է, իրենք էլ գործելու են այնպես, որ ապօրինություն թույլ տված բոլոր քաղաքացիները համակարծիք լինեն իրենց որոշումների հետ։ Սևանի խնդիրներից մյուսը ջրի տակ մնացած բուսական աշխարհն է, լճի որոշ հատվածներում անգամ ծառերը ջրի երես են դուրս գալիս։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին