Կարևոր իրադարձություններ

Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են․ Ոստիկանություն

05 Սեպտեմբեր, 2020 15:35
Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի հետքերը մոմավառության հետևանք են․ Ոստիկանություն

Համացանցում հրապարակումներ եղան, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը։ Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12-ի սահմաններում, հաղորդում է ստացվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, Եռաբլուր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի և այլ ստորաբաժանումների, այդ թվում՝ փորձաքրեագիտական վարչության ծառայողներ։

Տեղում ձեռնարկված միջոցառումներով պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, նախնական տվյալներով՝ շիրմաքարերի հետքերը երկու օր առաջ Եռաբլուրում տեղի ունեցած մոմավառության հետևանք են։

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցները Արմենակ Ուրֆայանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ...

Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ֊որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը եւ Ռոբերտ Աբաջյանինը»,– գրել էր նա՝ ՀՀ ոստիկանությանը կոչ անելով զբաղվել խնդրով:

 

Լրահոս

Դիտել ավելին