Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային մատակարարումը կսկսվի 2021թ. կեսին, gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
«Աշխարհին հարկավոր են միլիարդավոր չափաբաժիններ, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ուստի, խոսելով ռեալ՝ կարող եմ ասել, որ հաջորդ տարվա կեսին մենք կկարողանանք պատվաստանյութի այդ չափաբաժիններն ուղարկել բնակչության իմունիզացման համար»,- ասել է նա: