Կարևոր իրադարձություններ

Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ. Սոֆյա Հովսեփյան

05 Սեպտեմբեր, 2020 00:17
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. 

Արցախից վերադարձել եմ մեծ ոգևորությամբ : Մեղմ ասած «շունչս բացվել է» :
Հանդիպեցի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշյանի հետ , քանի որ լսել էի , թե ինչ ռադիկալ ու կարևոր գործեր է արվում գյուղ ոլորտում : Դե պարոն Բախշյանին վաղուց էի ճանաչում (2016 թ. ապրիլյանի թեժ օրերից) և հանդիպեցի շնորհավորելու համար ,և՛ հասկանալու , թե ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկվում :
Քննարկման տրամաբանությունը այս էր .« Եթե ցանկանում ես անկախ ու ամուր պետություն ստեղծել , ապա զարգացրու գյուղատնտեսությանը »:
Այո՛ , մարդիկ կոնկրետ գնում են պարենային անվտանգության ապահովման ճանապարհով : Ես վստահ եմ , որ իրենց գործունեության արդյունքում մեր պարենային անվտանգության հարցն էլ կլուծվի , բայց երազանքս է , որ մի օր մեր բոլոր մարզերը հոգան երկրի պարենային անվտանգության հարցը և դա չլինի բացառապես Արցախի անելիքը :
Մի շարք քայլեր է արվում , որպեսզի գյուղացին ունենա մղում լայնածավալ գյուղատնտեսությամբ զբաղվելու և այդ հարցում ամենամեծ աջակցողը՝ որպես բանկային համակարգին այլընտրանք , նաև լինելու է պետության կողմից գործող հիմնադրամը :
Այս տարի համոզվեցինք մենք , որ 0% գյուղվարկերի շատ քիչ % հասավ գյուղացուն և իրական շահառուին , քանի որ բանկերը ռիսկային են համարում ներդրում կատարել գյուղատնտեսության մեջ , իսկ պետական հիմնադրամը կարող է աջակցել գյուղացուն մի շարք գործիքակազմերով , որոնք ինտենսիվ մշակվում և արագ գործի էին դրվում : Սահմանվել է հացահատիկի մտերման հստակ արժեք և գյուղացին ի սկզբանե գիտի , որ հացահատիկի բերքը պետք է վաճառի կոնկրետ գնով , եթե կունենա մտերման խնդիր , բայց կարող է նաև ինքնուրույն վաճառել , եթե կարող է շուկա ապահովել : Սա կարող է շատերիս կողմից ճիշտ չգնահատվի, բայց գյուղացու համար երաշխիք է ՝ պետական երաշխիք:
Մոնոպոլիան վերացել է և գյուղացին ումից ցանկանա՝ կարող է սերմը և գյուղատնտեսական ցանկացած ապրանք գնել, և պետությունը կօգնիգյուղացուն՝ ապահով տեղ հասցնելու հրցում : Մի խոսքով , կոնկրետ կանգնել են գյուղացու կողքին և զարգացնում են գյուղատնտեսությունը: Մի քանի օր էլ մնայի , կարող է ամեն ինչ թողնեի ու գյուղատնտեսությամբ զբաղվեի, բայց քանի որ դա կարող եմ անել նաև հետագայում , որոշեցի գամ և հասկանամ , թե ինչո՞ւ է մեր մոտ հապաղում այս մոդելի ներդրումը , քանի որ գիտեմ նախարարությունը այս հարցը քննարկում էր և բավականին հստակ երևում էր լույսը:
Հուսամ շատ չի ուշանա նաև մեզ մոտ ))):
Պարենային անվտանգության ապահովումը՝ ցանկացած պետության հաղթանակն է:
Սա իմ կարծիքն է , կարող է սխալվում եմ , բայց պապս ասում էր .« էն ընտանիքը կաբրի, ուրդեղ ուդելու հացը սեպագան հողից կքաղեն »:
Հողից հաց քամող ազգիս գյուղատնտեսական երաշխիք է պետք:

 

Լրահոս

Դիտել ավելին