Տավուշի մարզի Այգեձոր գյուղում կհիմնանորոգվի առողջության կենտրոնը և կկառուցվի նոր հարկաբաժին` բարձրացնելով սահմանապահ համայնքներում բժշկական օգնության որակը, ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով համայնքային կյանքը:
«Այգեձոր» առողջության կենտրոնի շենքը համապատասխանելու է առողջապահական և ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներին։
Նախատեսվում է հիմնանորոգումն ու նոր հարկաբաժնի կառուցումն ավարտին հասցնել 2021 թ. երկրորդ եռամսյակում։