Կարևոր իրադարձություններ

Վիճաբանություն և կրակոցներ Նորաշեն թաղամասում. քաղաքացիներ են բերման ենթարկվել

03 Սեպտեմբեր, 2020 19:42
Վիճաբանություն և կրակոցներ Նորաշեն թաղամասում. քաղաքացիներ են բերման ենթարկվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մոտ վիճաբանում են, նաեւ կրակոցի ձայն է լսվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ի սահմաններում թաղամասի չորս բնակիչ վիճաբանել են, իսկ նրանցից մեկը գազային ատրճանակից 2 անգամ կրակել է:

Վիճաբանության մասնակիցներից մեկն ու ատրճանակից կրակողը բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ատրճանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին