Կարևոր իրադարձություններ

24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն․ ԱԱՏՄ

02 Սեպտեմբեր, 2020 19:58
24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն․ ԱԱՏՄ

Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով փակվող աղբամանների բացակայությունը, ինչպես նաև մարդկանց կուտակումները։

 
 

Լրահոս

Դիտել ավելին