Կարևոր իրադարձություններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով․ կանխատեսվում է տաք սեպտեմբեր

01 Սեպտեմբեր, 2020 23:10
Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով․ կանխատեսվում է տաք սեպտեմբեր

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...400C, նախալեռնային շրջաններում՝ 33...380C, լեռնային շրջաններում՝ 30...310C:
Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:
Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18...190C:
Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ:
Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.):  
Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ:
Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:
Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:
Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների  կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +35...+370C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +9...+110C (դիտված պատմական նվազագույնը` 0...-20C, առավելագույնը` +38...+400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 7-10մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12...+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև +27...+300C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +2...+40C (դիտված պատմական  նվազագույնը` -4...-60C, առավելագույնը` +33...+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 25-35մմ):

Լոռու մարզ

     Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+170C,  որը  1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև +26...+290C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը +2...+40C (դիտված պատմական նվազագույնը` -3...-50C, առավելագույնը` +32...+340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  (նորման` 32-46մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+20, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`  մինչև +30...+340C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +5...+100C (դիտված  պատմական  նվազագույնը` +1...+30C, առավելագույնը` +34...+360C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ  ( նորման` 38-40մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +22...+230C, լեռնային շրջաններում` +15...+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +35...+370C, լեռնային շրջաններում՝ +27...+290C, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +10...+120C, լեռնային շրջաններում` +3...+50C (դիտված  պատմական  նվազագույնը` նախալեռնային շրջաններում՝ +1...+30C, լեռնային շրջաններում՝ -3...-50C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում +36...+380C, լեռնային շրջաններում՝ +28...+300C): Ամսական տեղումների քանակը  ենթադրվում է նորմային մոտ  (նորման` նախալեռնային  շրջաններում  10-15մմ,  լեռնային շրջաններում 22-23մմ):

 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +21...+230C, նախալեռնային շրջաններում` +16...+180C,  որը  1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև` +35...+370C, նախալեռնային շրջաններում՝ +27...+300C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +7...+100C, նախալեռնային շրջաններում` +4...+60C (դիտված  պատմական  նվազագույնը` հովտային շրջաններում՝ 0...+20C, նախալեռնային շրջաններում՝ -2...-40C, առավելագույնը` հովտային շրջաններում +38...+400C, նախալեռնային շրջաններում՝ +34...+360C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային  շրջաններում  13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):

 

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+230C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչև +35...+360C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +10...+120C (դիտված  պատմական  նվազագույնը` +1...+30C, առավելագույնը` +38...+400C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին