Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահը և ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

30 Օգոստոս, 2020 19:32
ԱՀ նախագահը և ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մխիթար Հայրապետյանին:Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել:

Հանդիպմանը, որին  մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին