Կարևոր իրադարձություններ

Երևանում փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին գտել 89-ամյա կնոջը․ ԱԻՆ

29 Օգոստոս, 2020 16:03
Երևանում փրկարարները բացել են բնակարանի դուռը և հատակին գտել 89-ամյա կնոջը․ ԱԻՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 09։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 26/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանում ընկել է․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Մարիա Ս․-ին (ծնված 1931 թ․)՝ հատակին ընկած։ Վերջինիս փրկարարները տեղափոխել են մահճակալ․ շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն։

 
 

Լրահոս

Դիտել ավելին