Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է. Շուշան Ստեփանյան

28 Օգոստոս, 2020 23:40
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է. Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հուլիսյան հաղթանակը կերտողներն արժանացան «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Նրանք կառավարեցին մարտը` ցուցաբերելով ռազմական արհեստավարժություն, նրանք սողեսող հասան վտանգավոր գոտի` հակառակորդի կրակակետի կոորդինատները ճշտելու, վիրավորվեցին, բայց առաջին բուժօգնությունից հետո շտապեցին բնագիծ, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիրք ու ճանապարհ ամրացրին, նրանց գնդացիրների կրակահերթերից խուճապահար հակառակորդն էր փախչում...

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է... Կեցցե՛ մեր բանակը»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին