Կարևոր իրադարձություններ

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73․770 ստուգում

28 Օգոստոս, 2020 21:55
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 73․770 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 27-ի դրությամբ իրականացվել է 73․770 կազմակերպության գործունեության ստուգում, որից միայն 545-ը՝ նշված օրը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին