Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակից

28 Օգոստոս, 2020 21:40
Նոր մանրամասներ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դեռ կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում ։ Այս մասին ուրբաթ հայտնել Է Բեռլինի Charite կլինիկան, որտեղ բուժում է ստանում քաղաքական գործիչը, գրում է ТАСС-ը։

«Հիվանդը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նա գտնվում է արհեստական կոմայի մեջ եւ միացված է թոքերի արհեստական օդափոխությանը»,- նշված է Charite- հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ  քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Այն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին