Կարևոր իրադարձություններ

28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա տատիկին ու նրա 6-ամյա թոռանը

28 Օգոստոս, 2020 20:00
28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա տատիկին ու նրա 6-ամյա թոռանը

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 24-ին Երևանում տեղի ունեցած 2 քաղաքացու վրաերթի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Կ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչ 6-ամյա Ալեն Գ.-ին և 60-ամյա Էլմիրա Դ.-ին:

Վրաերթի ենթարկվածներից Ալեն Գ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Էլմիրա Դ.-ն «Շենգավիթ» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին