Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

«Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանում 68-ամյա կին է ջրահեղձ եղել․ ԱԻՆ

28 Օգոստոս, 2020 19:50
«Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանում 68-ամյա կին է ջրահեղձ եղել․ ԱԻՆ

Օգոստոսի 28-ին, ժամը 13։22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ  Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը և բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: 

«Արգել ՀԷԿ-ի ՕԿՋ» ջրավազանում հայտնաբերվել է Լուդմիլա Դ.-ի դին. փրկարարները դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին