Կարևոր իրադարձություններ

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում. Արայիկ Հարությունյան

28 Օգոստոս, 2020 17:50
Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում. Արայիկ Հարությունյան

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե տեսնո՞ւմ է թերություններ, որ կարող է իր հրաժարականը պահանջելու պատճառ լիներ, նա պատասխանեց. «Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ եւ ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետև ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում մշակույթի եւ սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս եւ այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, եւ բնականաբար, լինելու են դժգոհություններ:

Արայիկ Հարությունյանը կոչ արեց լրագրողներին ոչ թե տարածել հնչող ապատեղեկատվությունը, այլ խորանալ տեքստերի մեջ և ներկայացնել իրականությունը:

Ինչ վերաբերում է դասարաններում երեխաների դիմակ կրելու պահանջին նա նշեց, որ ինքը լսել է ծնողների մտահոգությունը, և իրենք դա քննարկում են: Դիմակներ կրելու կարգը փակ սահմաններում սահմանված է մայիսից»:

 

Լրահոս

Դիտել ավելին