Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    565
    575

  • RUB

    6,24
    6,49

Կարևոր իրադարձություններ

Դպրոցների ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն

28 Օգոստոս, 2020 16:10
Դպրոցների ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն

Դպրոցների ուսուցիչներն ուսումնական տարվան ընդառաջ կթեստավորվեն: Այս մասին հայտում են Երևանի քաղաքապետարանից:

Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն՝ Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ:

Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Որտեղ և ինչպես՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը:
Դպրոցների բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ դեղորայքով, բուժքույրերն էլ կվերապատրաստվեն և կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին