Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 28-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

27 Օգոստոս, 2020 21:35
Օգոստոսի 28-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում սպասվող Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթի մասին հայտարարություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 28-ին ժամը՝ 22։00-ին Դոնի Ռոստովի "Պլատով" միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-03

8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»։

 

Լրահոս

Դիտել ավելին