Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

27 Օգոստոս, 2020 10:05
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկը դուրս է գրվում հիվանդանոցից

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն նույնպես դուրս են գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

«Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Առողջություն ու խաղաղություն երեխաներին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին