Կարևոր իրադարձություններ

Առաջին դասարանցիների դասերը ավելի շուտ կսկսվեն․ ԿԳՄՍ փոխնախարար

26 Օգոստոս, 2020 21:25
Առաջին դասարանցիների դասերը ավելի շուտ կսկսվեն․ ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել են հասարակությանը հուզող հարցերին։

«Մեզ հաջողվեց ապահովել  կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների շուրջ 80 տոկոսը նշել է, որ երեխաներին պատրաստ է դպրոց ուղարկել:

«Մենք դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները դպրոցում կարճ են մնալու, տարրական դպրոցում՝ 3 ժամ, միջին դասարաններում՝ 3-4 ժամ, բարձր դասարաններում՝ 5 ժամ։ Մենք առաջնորդվել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Լարված իրավիճակի թուլացմանը զուգահեռ՝ թուլանալու են նաև կանոնները, և ուղեցույցի ցուցումները կարող են փոխվել»,- հավելեց նախարարը։

Իր հերթին Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ առաջին դասարանցիների դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին,  մնացածինը՝ սեպտեմբերի 15-ից։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին