Կարևոր իրադարձություններ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 10.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է իրականացրել «Օգնիր եղբորդ–Լիբանան» ծրագրին

26 Օգոստոս, 2020 18:34
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 10.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է իրականացրել «Օգնիր եղբորդ–Լիբանան» ծրագրին

«Երկիր» հիմնադրամը տեղեկացնում է, որ այսօր «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցությանծրագրին 10.000 ԱՄՆ դոլար  նվիրատվություն է իրականացրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։

«Մենք շարունակում ենք տարբեր չափի նվիրատվություններ ստանալ հարյուրավոր հայրենակիցներից։ Յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս ծրագրում՝ ցանկացած չափի գումար փոխանցելով հաշվեհամարին»,- նշված է «Երկիր» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնել են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին