Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել պայթյունից տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին

26 Օգոստոս, 2020 18:15
Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել պայթյունից տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։

Նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։

Միաժամանակ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնում, որ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ հնարավորինս արագ կվերացվեն պատահարի հետևանքները, կկարգավորվի բոլոր այն բնակիչների կեցության խնդիրը, որոնց բնակարանները մասամբ վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են պայթյունից։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին