Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի. Հակոբ Կարապետյան

26 Օգոստոս, 2020 16:40
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացի:

Քաղաքապետի հանձնարարությամբ հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել քաղաքացիների առողջական վիճակով:
Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ:
Սերգեյ Հարությունյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել բուժկենտրոնին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին