Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում փոխել են Ագաթա Քրիստիի «10 փոքրիկ սևամորթները» գրքի անվանումը

26 Օգոստոս, 2020 14:57
Ֆրանսիայում փոխել են Ագաթա Քրիստիի «10 փոքրիկ սևամորթները» գրքի անվանումը

 

Ագաթա Քրիստիի «Տասը սևամորթները» (անգլ.՝ Ten Little Niggers) գրքի անվանումը փոփոխության են ենթարկել. Ֆրնասիայում այն այսուհետ կվերնագրվի՝ «Նրանք տասն էին»: Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը՝ հեղինակի ժառանգ Ջեյմս Փրիչարդին հղում անելով:

Վերջինիս խոսքով՝ Ագաթա Քրիստիին «դուր չի գա, եթե ինչ-որ մեկը վիրավորվի իր բառային արտահայտություններից»:

«Մենք չպետք է օգտագործենք այնպիսի տերմիններ, որոնք կարող են ինչ-որ մեկին վիրավորել, մենք այդպես պետք է վարվենք 2020 թվականին», - հավելել է Քրիստիի ժառանգը:

Վեպը գրվել է 1939 թվականին։ ԱՄՆ-ում քաղաքական հայացքների ազդեցության պատճառով վեպը լույս է տեսել «Եվ ոչ-ոք չմնաց» վերնագրով (անգլ.՝ And Then There Were None), իսկ բոլոր «սևամորթ» բառերը փոխարինվել են «հնդիկ» բառով։ Հեղինակը վեպը համարում էր իր լավագույն աշխատությունը և 1943 թվականին դրա հիման վրա պիես է գրել։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին