Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլ»-ական պատգամավորների միջև հարաբերությունները հարթ չեն․ կրթության չափորոշիչները՝ վեճի պատճառ․ «Ժողովուրդ»

26 Օգոստոս, 2020 09:20
«Իմ քայլ»-ական պատգամավորների միջև հարաբերությունները հարթ չեն․ կրթության չափորոշիչները՝ վեճի պատճառ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի եւ Մարիա Կարապետյանի միջեւ իսկական պատերազմ է սկսվել: Բանն այն է, որ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ կրթության ոլորտի չափորոշիչների հետ կապված, ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շատ սուր ու կտրուկ է արտահայտվում դրանց դեմ, ինչը, կարծես թե, այդքան էլ դուր չի գալիս նույն խմբակցության պատգամավորներին:

Եվ, ահա, հենց նույն թեմայի հետ կապված Մարիա Կարապետյանը շատ չոր ձեւով զրույց է ունենում Սոֆյա Հովսեփյանի հետ ու նույն բովանդակությամբ էլ պատասխան է ստանում: Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այս հարցի հետ կապված շատ լարված է, կարելի է ասել՝ պատգամավորները միմյանց դեմ պատերազմ են հայտարարել:

Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի հանձնաժողով, որպեսզի Սոֆյա Հովսեփյանի վարքի հետ կապված հարցը իրենք քննեն ու լուծում տան: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել իմքայլական պատգամավորներից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին