Կարևոր իրադարձություններ

Oգոստոսի 29-ին տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

26 Օգոստոս, 2020 00:05
Oգոստոսի 29-ին տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 29-ին ժամը՝ 00։55-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

Հեռախոս՝ 8/863/266-56-03

8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Ս/թ․օգոստոսի 13-ից նաև ՌԴ քաղաքացիները հնարավորություն ունեն մուտք գործել ՀՀ տարածք։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների, սակայն ՀՀ-ում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է պատվիրել համապատասխան լաբորատորիաների մասնագետների այցի միջոցով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխանի դեպքում ժամկետից շուտ ազատվել պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմից»։

 

ԿԱՐԵՎՈՐ❗ Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 29-ին ժամը՝ 00։55-ին Կրասնոդար քաղաքի միջազգային...

Опубликовано Генеральное консульство Республики Армения в г.Ростове-на-Дону Вторник, 25 августа 2020 г.
 

Լրահոս

Դիտել ավելին