Կարևոր իրադարձություններ

Չպայթած արկեր՝ Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում (լուսանկարներ)

25 Օգոստոս, 2020 22:28
Չպայթած արկեր՝ Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում (լուսանկարներ)

2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։ 

Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետևանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4հատ 122 մմ տրամագծով արկ, երկու 57 մմ տրամագծով և մեկ 100 մմ տրամագծով արկ:

Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:

Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին:

На изображении может находиться: на улице

 

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение, на улице и природа

На изображении может находиться: на улице

 

Լրահոս

Դիտել ավելին