Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ու Թուրքիան հնարավոր է համատեղ արտադրեն S-400 ՀՕՊ համակարգեր

25 Օգոստոս, 2020 17:20
Ռուսաստանն ու Թուրքիան հնարավոր է համատեղ արտադրեն S-400 ՀՕՊ համակարգեր

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Անկարան և Մոսկվան կարող են համաձայնության գալ S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցում։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են պայմանագիր կնքել S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի վերաբերյալ։

Սակայն պայմանագրի կետերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն։ Թուրքական կողմը նշում է, որ ի տարբերություն առաջին խմբաքանակի՝ երկրորդ խմբաքանակի պարագայում հնարավոր է տեխնոլոգիական տրանսֆերի միջոցով որոշ դետալներ արտադրվեն հենց Թուրքիայում։

Այսպիսով չի բացառվում, որ S-400 ՀՕՊ համակարգերը կարտադրվեն Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին