«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններո՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու, կարելի է ասել, անդրադարձել է բոլոր այն «թոփ» թեմաներին, որոնք այս օրերին քննարկվում են: Մենք տեղեկացանք, որ վարչապետը խոսել է նաեւ Սահմանադրական դատարանի եւ Վճռաբեկ դատարանի միավորման հարցի մասին, կրթության չափորոշիչների, Ամուլսարի հանքի շահագործման մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անգամ Բելառուսում վերջին օրերին տեղի ունեցող թեժ ցույցերին եւ տիրող իրավիճակին: