Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    563,5
    573,5

  • RUB

    6,24
    6,49

Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն նշել է` որ տարիքից երեխաները պետք է սկսեն դիմակներ կրել

23 Օգոստոս, 2020 12:21
ԱՀԿ-ն նշել է` որ տարիքից երեխաները պետք է սկսեն դիմակներ կրել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ 12 տարեկանից երեխաները պետք է կրեն դիմակներ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի նպատակով, հայտնում է Reuters-ը։

ԱՀԿ-ի հրապարակած փաստաթղթում նշված է, որ 12 տարեկան և բարձր երեխաներին խորհուրդ է տրվում կրել դիմակներ, եթե հնարավոր չէ պահպանել 1 մետր սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև տվյալ տարածաշրջանում կորոնավիրուսի բարձր տարածվածության դեպքում։

Ընդ որում՝ 6-11 տարեկան երեխաների համար դիմակ կրելը կապված է մի շարք գործոնների հետ՝ ներառյալ տվյալ տարածաշրջանում վարակվելու ինտենսիվությունը, երեխաների դիմակ կրելու ունակությունը, դիմակների հասանելիությունն և ծնողների համապատասխան հետևողականությունը։

Մինչեւ 5 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կրել դիմակներ՝ երեխայի շահերից ելնելով, հայտնում են ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին