Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է․ պատգամավոր

22 Օգոստոս, 2020 18:22
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է․ պատգամավոր

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգել մանկավարժներ, սիրելի ընկերներ տեղեկացնեմ, որ վերջին օրերը բուռն քննարկումներ է սկսվել ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման դրված ֆինանսավորման բանաձևը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տվել մի շարք հաստիքների կրճատման և հանման առումով, սակայն ցանկանում եմ իրազեկել, որ խնդիրը լուծված է:

Օրեր տևած մի շարք քննարկումներից հետո այս հարցը քննարկել եմ նաև փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, ով վստահեցրեց, որ հարցը կարգավորվել է և այն է՝ բազմամասնագիտական խմբի անդամների ներգրավվածության դպրոցում: ՄԿԱ գծով փոխտնօրեն հաստիքի հետ կապված թեև իմ դիտարկումն ներկայացրել եմ, բայց հարցը այսօր պետք է քննարկվեր մասնագետների հետ և շուտով կունենանք ԲԱՆԱՁևԻ նոր և որակական տարբերակ և հուսամ խնդիրներն ու դժգոհությունները անցյալում կմնան . Տեղեկացնեմ նաև, որ քննարկումների ավարտից հետո տիկին Անդրեասյանի հետ կհանդիպեմ և հարցը վերջնականապես կքննարկենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին