Կարևոր իրադարձություններ

Էդգար Շաթիրյանը որպես ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու է դիտարկվում, բայց Կառավարության թեկնածուն չէ․ Լիլիթ Մակունց

22 Օգոստոս, 2020 17:05
Էդգար Շաթիրյանը որպես ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու է դիտարկվում, բայց Կառավարության թեկնածուն չէ․ Լիլիթ Մակունց

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՍԴ դատավորի հավանական թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ: 

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց է, որ Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու է դիտարկվում, բայց Կառավարության թեկնածուն չէ։

«Որպես հնարավոր թեկնածու՝ մեզ հուզող բոլոր հարցերն ուղղել ենք պարոն Շաթիրյանին: Պաշտոնապես թեկնածու ներկայացվելու պարագայում առիթ կունենանք լսելու ԱԺ նիստերի դահլիճում ու փակ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մանրամասնել է Մակունցը:

Իսկ ի՞նչ վստահություն ունեք, որ պարոն Շաթիրյանը ինչ-որ մի պահի դարձյալ չի հրաժարվի իր պաշտոնից՝ հարցին Մակունցը պատասխանեց.

«Կարծում եմ, որ եթե առաջադրվի Կառավարության կողմից պարոն Շաթիրյանը, ապա առիթ կունանա հրապարակային այդ հարցին պատասխանել»:



 

Լրահոս

Դիտել ավելին