Կարևոր իրադարձություններ

Ազգային ժառանգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում. Էդուարդ Աղաջանյան

22 Օգոստոս, 2020 14:37
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Ազգային ժառանգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մշակութային ժառանգության հանդեպ մեր վերաբերմունքը բնորոշում է մեզ

Գործընկերներիս հետ քննարկել ենք մշակութային և զբոսաշրջային վայրերի պահպանության հարցերը: Ազգային ժառունգության կոթողների, որոշ դեպքերում անմխիթար վիճակը պահանջում է հրատապ քայլերի ձեռնարկում: Հետևյալ խնդիրը լուծելու համար որոշվեց որդեգրել՝ պետական իշխանություն - ՏԻՄ - Հայ Առաքելական Եկեղեցի համագործակցության աշխատանքային ձևաչափը:

Կարճ ժամանակում ճիշտ կառավարման պլանի ներդրմամբ պետք է հասնենք այնպիսի ստանդարտների, որը ոչ միայն կլուծի կոթողների պահպանության հարցը, այլև նոր լույսով կներկայացնի դրանք թե հայաստանյան և թե արտասահմանյան զբոսաշրջիկներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին